Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

«Թույլ չենք տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսենք ադրբեջանական ինտեգրացիան»

«Թույլ չենք տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսենք ադրբեջանական ինտեգրացիան»
18.07.2023 | 21:05

«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածում, այս պահին, ակցիա են իրականացնում։ Այդ մասին «Հրապարակին» տեղեկացրեց շարժման հիմնադիր անդամներից ԱՐՇԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։

«Տեղը պատահական չէ ընտրված, թույլ չենք տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսենք ադրբեջանական ինտեգրացիան՝ սոցիալ-տնտեսական ինտեգրում չպետք է թույլ տանք։ Հաջորդ քայլը կլինի առևտուր անելը, իսկ վերջնարդյունքը կլինի Արցախի վերջնական կլանումը Ադրբեջանի կողմից»,- ասաց Աբրահամյանը։

Ճանապարհը արցախցիները փակել են բետոնե բլոկներով։

Նա շեշտեց, որ ստեղծված բլոկադայի պայմաններում պետք է դիմել ցանկացած քայլի՝ թույլ չտալու համար Ադրբեջանի հետ ինտեգրացիան։

Ավելի ուշ, Արշակ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց, որոնք ներկայացնում ենք։

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ